ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում միջազգային կազմակերպության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Կուզնեցովը, գրում է ТАСС-ը։
«Ինձ համար շատ հաճելի է լինել Կազանում, որը կհյուրընկալի ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը, որտեղ որպես հրավիրված անձ կմասնակցի նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը», – հայտնել է Կուզնեցովը:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գուտերեշը հույս ունի, որ գագաթնաժողովի ընթացքում ձեռք կբերվեն Միջազգային զարգացման կարևոր պայմանավորվածություններ։