26 Դեկ
2024
-1.1° c ԵՐԵՎԱՆ
-1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ. ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր
հոգեբանական սթրեսի նշաններ. փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները,
որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները
լքած երեխաներին և նրանց ընտանիքներին:

Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական
աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք
անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով,
գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել
են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:

Ավելի քան 30,000 հայ երեխա է Հայաստանում ապաստանել երկու շաբաթ
առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության,
այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում,
և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով: