Մենք հարաբերություններ ենք պահպանում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ․ Պեսկով
Մենք պատմական կապեր ունենք պաղեստինցիների հետ, մենք շարունակում
ենք մեր շփումները։ Խոսքը տարբեր, նաեւ բարձրամակարդակ շփումների մասին է։ Բայց մենք
հարաբերություններ ունենք նաեւ Իսրայելի հետ․ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Չեչնիայի
ղեկավար Ռազման Կադիրովի՝ Պաղեստինին աջակցելու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը
հարաբերություններ է պահպանում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ։ Մեր շատ հայրենակիցներ ապրում են Իսրայելում,
ուստի այս պարագայում մենք հարաբերություններ ենք պահպանում հակամարտության երկու կողմերի
հետ»,- ասել է Պեսկովը։