25 Դեկ
2024
1.5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արցախբանկ»-ի կառավարչի մոտից 60 մլն դրամն ու 100 պարկ ոսկյա զարդերը գողանալու փաստի առթիվ քրեական վարույթ է հարուցվել

«Արցախբանկ»-ի կառավարչի մոտից 60 մլն դրամն ու 100 պարկ ոսկյա զարդերը գողանալու փաստի առթիվ քրեական վարույթ է հարուցվել

«Արցախբանկի» կառավարչի մեքենայից անհետացած 60 մլն դրամի ու
100 պարկ ոսկյա զարդերի գործով քրեական վարույթ է հարուցվել․
տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի
ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ»
ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը
և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման
մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ
դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման
ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։

Հաջորդ օրը, առավոտյան նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի
ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը»,-գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ այժմ կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված
տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու և հանգամանքները պարզելու
նպատակով։