
ՔՊ-ն ու «Հանրապետությունը» Երևանի կառավարումը միասին իրականացնելու հուշագիր են ստորագրել
«Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետություն» կուսակցությունը
որոշել են կնքել հուշագիր՝ հաշվի առնելով Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած
ընտրությունների արդյունքները:
«Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք
միասին՝ պատասխանատվությունը կիսելով»,-հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի նորընտիր ավագանին Երևանի քաղաքապետի
պաշտոնում ընտրեց Ավինյանին։ Նրա օգտին քվեարկեց ավագանու 32 անդամ՝ «Քաղաքացիական
պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններից։