Արևմտյան երկրները ցանկանում են, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի՝ Ռուսաստանին թուլացնելու համար։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, ում խոսքերը մեջբերել է սլովակական Pravda լրատվական պորտալը։
«Արևմուտքը ցանկանում է պատերազմ Ուկրաինայում», – ասաց նա: Կառավարության ղեկավարը կարծում է, որ հակամարտությունը, որին աջակցում է Արևմուտքը, շարունակվում է՝ «ռուսներին ծնկի բերելու» նպատակով։
Ֆիկոն մշտապես հանդես է գալիս ուկրաինական հակամարտության անհապաղ կարգավորման օգտին։