ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների
ամբողջական պահպանումը և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և
կայունության բանալին է» վերտառությամբ հոդված է հրապարակել։
Ի թիվս այլ հարցերի՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն անդրադարձել
է նաև Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։
Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի
հարաբերություններին անկայունություն է առաջացնում։ «Այժմ Բրյուսելը, մտածելով իր աշխարհաքաղաքական
հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին
և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։
Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները իրար մեջ կարգավորել են երկու
երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման
և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն
կերպ նպաստել դրան»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ
զորախումբը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը։