24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի

Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի

Գերմանական «Spiegel» պարբերականում տեղ գտած լուրերի համաձայն՝ Գերմանիան հաստատել է Թուրքիային 336 մլն եվրո արժողությամբ զենքի փաթեթի գնումը, գրում է Ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ գերմանական կառավարությունը երկար տարիներ անց առաջին անգամ է նման քայլի գնացել՝ հաստատելով զենքի արտահանումը Թուրքիա:

Նշվում է, որ նման որոշում կայացվել է Գերմանիայի դաշնային անվտանգային խորհրդի գաղտնի նիստի ընթացքում:

Թուրքական «Savunamsanayist.com» լրատվակայքի համաձայն՝ զենքի փաթեթի մեջ ներառված է թուրքական նավատորմի համար 100 հատ «Ram» հակաօդային պաշտպանության հրթիռներ և 28  «DM2A4 SeaHake» տեսակի տորպեդներ, ինչպես նաև կորվետ ու թուրքական սուզանավերի և ֆրեգատների մոդեռնիզացման համար անհրաժեշտ պարագաներ: