27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը

Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը

Բաքվի ու Երևանի միջև հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան ելնում է նրանից, որ դրա համար հիմք են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը․ նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է РИА Новости գործակալությունը։

ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ Ռուսաստանը ակտիվ և դրական դերակատարություն ունի Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում: