Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա արեցին Կառավարության շենքի մոտ
Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները բողոքի ակցիա
են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Բողոքի պատճառը նոր օրենքն է, ըստ որի՝
մինչև դեկտեմբերի 30-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից
դուրս հանեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել մաքսազերծման
տոկոսները և զիջումներ անել աջ ղեկով մեքենաների համար, որ կարողանան մաքսազերծել,
ինչպես նաև երկարացնել վերոնշյալ ժամանակահատվածը։
Նրանք «Դեմ ենք 30-ին» վանկարկումներով վրացական պետհամարանիշները
ձեռքներին շրջում են Հանրապետության հրապարակում։