Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունն է․ Կոբախիձե
Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթություններն են․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ТАСС-ը։
Կոբախիձեն հայտարարությունն արել է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շնորհանդեսի ժամանակ, Վրաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը նա է ղեկավարում։
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի 26-ին։