ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ իր մրցակից Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հակամարտությանը ցանկանում է վերջ տալ կապիտուլյացիայի միջոցով, ինչը տեղի կունենա, եթե նա վերադառնա Սպիտակ տուն։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
Նա հիշեցրել է, որ Թրամփը պարբերաբար հայտարարում է, թե կարող է մեկ օրում վերջ տալ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությանը։ Հարիսի խոսքով՝ «խոսքը Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին է»։
Միևնույն ժամանակ Հարիսը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ինքը կձգտի՞ Կիևի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ նախագահի թեկնածուն նշել է, որ այս հարցին պետք է անդրադառնալ «երբ բանը հասնի դրան»։