«Հելենին» կհաջորդի «Միլթոնը». 10 օր անց Ֆլորիդային կհարվածի ևս մեկ փոթորիկ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին է մոենում «Միլթոն» հսկա փոթորիկը: Նահանգն արդեն իսկ տուժել էր սեպտեմբերի 26-ին հարվածած «Հելեն» ավերիչ փոթորիկից, որը խլել է ավելի քան 200 մարդու կյանք, իսկ 6 նահանգներում միլիարդավոր դոլարների վնաս հասցրել։
Աժմ «Միլթոն» փոթորիկը մինչև 289 կմ/ժ արագությամբ մոտենում է Ֆլորիդայի ափին:
Փոթորիկների կենտրոնի տվյալներով՝ այն դարձել է Ատլանտյան օվկիանոսի պատմության մեջ երրորդ ամենաարագ ուժգնացող փոթորիկը: «Միլթոնը» տրոպիկական փոթորկից վերածվել է 5-րդ կարգի փոթորիկի 24 ժամից էլ քիչ ժամանակում:
Սպասվում է, որ փոթորիկը նահանգի ափերին կհասնի չորեքշաբթի երեկոյան: Ըստ կանխատեսումների՝ դրա կենտրոնը կլինի Թամպա Բեյ շրջանը, որտեղ ապրում է ավելի քան 3 միլիոն մարդ: Ցամաք իջնելուց հետո փոթորիկը պետք է որոշ չափով թուլանա, բայց տարածքով էլ ավելի մեծանա՝ պահպանելով իր ավերիչ ուժը։