Արցախի ՊԲ-ի հանձնած զինամթերքի պահպանության համար տեղադրվել է ռուս-ադրբեջանական 25 պահակակետ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային
Ղարաբաղում խնդիրների կատարումը, գրում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը․
«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների
կողմից հանձնված զինամթերքի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի պահեստների
պահպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորակազմի 25 պահակակետերի տեղակայմամբ,
որից 14-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- նշվում է հաղորդագրության մեջ։