25 Դեկ
2024
-1.3° c ԵՐԵՎԱՆ
-1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ներառվել է Էստոնիայի՝ պետական գաղտնիքի տիրապետող քաղաքացիների այցելության համար վտանգավոր երկրների ցանկում

Հայաստանը ներառվել է Էստոնիայի՝ պետական գաղտնիքի տիրապետող քաղաքացիների այցելության համար վտանգավոր երկրների ցանկում

Հայաստանը հայտնվել է վտանգավոր երկրների
ցանկում Էստոնիայի այն քաղաքացիների համար, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում։
Այս մասին տեղեկացնում է Sputnik Լիտվայի տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ Էստոնիայի ՆԳՆ-ն ընդլայնել է
ցանկը, որտեղ նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ-ն: Ցանկում
ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը,
Թուրքմենստանը, Ուզբեկստանը:

Այժմ էստոնացիները, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, պետք է մեկնելուց
ոչ ուշ, քան 5 օր առաջ իրենց ուղևորության մասին տեղյակ պահեն հատուկ ծառայություններին: