Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի գործերին. Պեսկով
Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի գործերին․ «Известия»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ անդամ երկրների ղեկավարները միշտ նստում են նույն սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան միջամտում է Բաքվի և Երևանի գործերին։ Հայաստանն ու Ադրբեջանը այսպես, թե այնպես, շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում, իսկ մնացածը՝ նրանց երկկողմ հրաբերությունները, ոչ թե մեր, այլ նրանց ինքնիշխան իրավազորության ներքո է»,- ասել է Պեսկովը՝ հավելելով՝ ռուսական կողմը երկու երկրների հետ էլ վարում է իր երկխոսությունը՝ ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։