09 Հոտ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
15.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 47 ԱԹՍ

Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 47 ԱԹՍ

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարածքում 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Քսանչորս անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի շրջանի տարածքում, հինգ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի շրջանի տարածքում, երկուական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Ռոստովի մարզերում, մեկը՝ Կրասնոդարի երկրամասում և 13-ը՝ Ազովի ծովի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։