17 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Յուրաքանչյուր  միակողմանի  զիջումից հետո Ադրբեջանը առաջ է քաշում նոր օրակարգ, որը ենթադրում է ՀՀ-ի կողմից նոր զիջումներ․ Տիգրան Աբրահամյան

Յուրաքանչյուր միակողմանի զիջումից հետո Ադրբեջանը առաջ է քաշում նոր օրակարգ, որը ենթադրում է ՀՀ-ի կողմից նոր զիջումներ․ Տիգրան Աբրահամյան

Այս իշխանությունը
 գնում է ոչ թե բանակցելու, հայկական շահերը
ներկայացնելու,  այլ առաջնորդվում է ադրբեջանական օրակարգով, որը 44-օրյա պատերազմից
հետո ընդլայնվում է։ Այս փուլում իշխանությունը փորձում է համոզել ժողովրդին, թե այսպես
կոչված ութ գյուղերի հանձման դիմաց կապահովվի խաղաղություն․ լրագրողների հետ զրույցում ասել է
«Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«44-օրյա պատերազմից
հետո իշխանական տարբեր գործիչներ արդեն իսկ հայտարարել են, որ այդ 8 գյուղերն ադրբեջանական
են և դրանով իսկ փակել բանակցային բոլոր հնարավորությունները և Ադրբեջանին լեգիտիմ
հնարավորություններ տվել ուժի կիրառման միջոցով
հասնել դրանց նկատմամբ ամբողջական վերահսկողության»,–ասել է նա։

Աբրահամյանը նշեց,
որ այդ ութ գյուղերի վերաբերյալ չկա որևէ փաստական
հիմք, որով դրանք եղել են սովետական Ադրբեջանի կազմում,  և կամ որևէ փաստաթղթով փոխանցվել են Ադրբեջանին։

«Հայաստանի իշխանությունները
հրաժարվել են հայկական շահերը սպասարկելուց, վերցրել են գործընթացները և այդտեղ միայն
հաշվի  առել Ադրբեջանի մոտեցումներն ու շարժվում
են դրանով։ Դա բերում է նրան, որ  յուրաքանչյուր
 միակողմանի զիջումից հետո Ադրբեջանը առաջ է քաշում նոր օրակարգ,
որը ենթադրում է ՀՀ-ի կողմից նոր զիջումներ»,- նշել է Աբրահամյանը։