Ֆլորիդայում մնալը հավասարազոր է մահվան․ հարյուրամյակի ամենասարսափելի փոթորիկը սպառնում է նահանգին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգից «Միլթոն» փոթորկի պատճառով տարհանվել է մոտ հինգ միլիոն մարդ: Այս փոթորիկը կարող է դառնալ վերջին 100 տարվա ամենասարսափելի փոթորիկը։ Նահանգի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Թամպայի քաղաքապետ Ջեյն Քաստորը նախազգուշացրել է, որ այդ գոտում մնալը նման կլինի մահվան:
Սպասվում է, որ տուժելու են նահանգի կենտրոնական և արևմտյան հատվածները, որտեղ ապրում է ավելի քան երեք միլիոն մարդ: «Միլթոնը» չի թուլանա մինչև ափ հասնելը և կմնա 4-րդ կատեգորիայի ուժգնության։
Ափերի ալիքները կարող են հասնել 3-4 մետրի:
Ֆլորիդայի պատիժների կատարման դեպարտամենտի տվյալներով՝ ավելի քան 4500 բանտարկյալներ տեղափոխվել են սպասվող աղետի շրջաններից՝ «առանց հասարակական անվտանգությունը վտանգելու»։
Տարհանվել է նաև Տամպայի մոտ տեղակայված ռազմական ավիաբազան։