Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով
սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները. այս մասին հայտարարել է Իսրայելի
պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Հրաման եմ տվել՝ Գազան կլինի լիակատար շրջափակման մեջ, չի
լինի հոսանք, սնունդ, վառելիք։ Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համապատասխան պատասխան
կտանք»,– ասել է նախարարը օպերատիվ խորհրդակցությունից հետո։