Covid-19-ը կարող է լինել սրտի կաթվածի և ինսուլտի հզոր գործոն նույնիսկ վարակվելուց 3 տարի անց
Covid-19-ը կարող է լինել սրտի կաթվածի և ինսուլտի հզոր ռիսկի գործոն նույնիսկ վարակվելուց մինչև երեք տարի անց, ցույց է տալիս նոր ուսումնասիրությունը:
Հետազոտությունը հրապարակվել է «Atherosclerosis, Thrombosis, and Vascular Biology» բժշկական ամսագրում: Այն հիմնված էր մոտավորապես քառորդ միլիոն մարդու բժշկական գրառումների վրա, ովքեր գրանցված են Մեծ Բրիտանիայի «կենսաբանկ» կոչվող տվյալների բազայում:
Այս տվյալների բազայի շրջանակներում հետազոտողները հայտնաբերել են ավելի քան 11,000 մարդու, ում Covid-19-ի թեստը դրական է եղել և փաստագրվել նրանց բժշկական գրառումներում 2020 թվականին։ Նրանցից գրեթե 3000-ը հոսպիտալացվել է վարակի պատճառով: Հետազոտողները համեմատել են այս խմբերը նույն տվյալների բազայում գտնվող ավելի քան 222,000 այլ մարդկանց տվյալների հետ, ովքեր նույն ժամանակահատվածում չեն հիվանդացել Covid-19-ով:
Վարակի պատճառով հոսպտալացված մարդկանց մոտ սրտային լուրջ միջադեպի վտանգը ավելի մեծ է՝ ավելի քան երեք անգամ, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն տարել Covid:
Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել , որ ավելի քան 3,5 միլիոն ամերիկացի հոսպիտալացվել է Covid-ի պատճառով 2020 թվականի մայիսից մինչև 2021 թվականի ապրիլը: Հետազոտողները նաև պարզել են, որ A, B կամ AB արյան խմբեր ունեցող մարդիկ սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու ավելի բարձր ռիսկային գոտում են, քան՝ O արյան խումբ ունեցողները։ Արյան խումբն, ըստ երևույթին, դեր է խաղում նաև, այն հարցում, թե որքանով է հավանական մարդու վարակվելը Covid-ով: Այնտեղ ևս, կարծես թե, O-տիպի արյուն ունեցող մարդիկ մի փոքր պաշտպանված են: