17 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
7.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքային ամբողջականության հարցը քննարկե՞լն է հաջողությո՞ւն, 30 տարում ե՞րբ է «անկլավների» հարց քննարկվել․ Վարդան Օսկանյան

ՀՀ տարածքային ամբողջականության հարցը քննարկե՞լն է հաջողությո՞ւն, 30 տարում ե՞րբ է «անկլավների» հարց քննարկվել․ Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է. Ֆեյսբուքյան եթերում
ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նա նշել է, որ Փաշինյանը սխալվեց թե՛ մինչև 2020թ-ի պատերազմը,
թե՛ պատերազմից հետո, երբ մի կողմ դրեց նոյեմբերի 9-ի պայմանագիրը:

Խոսելով Գրանադայում ստորագրված վերջին փաստաթղթի մասին՝ Օսկանյանն
ասել է.

«Իսկապե՞ս, մենք Ղարաբաղի հարցից անցանք Հայաստանի տարածքային ամբողջականության
պաշտպանությա՞նը ու հերոսաբար ներկայացնում ենք, որ հաջողությա՞ն ենք հասել, որ աշխարհը
ճանաչո՞ւմ է մեր տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանի հասկացած տարածքային ամբողջականությունը
անգամ մեզ համար է անորոշ։ Քառակուսի կիլոմետերերով այնտեղ նշված թվերը մեր ժողովրդի
համար ոչինչ չեն նշանակում։ Առնվազն այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ ու
ասի, թե ինչ է մտնում այդ թվերի մեջ։ Այսպես կոչված «անկլավները» այդ թվի մեջ մտնո՞ւմ
են, թե ոչ»,-ասել է Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանի շրջապատն ասում է, որ չեն
մտնում, իսկ Փաշինյանը պնդել է հակառակը:

«Հենց հիմա կանգնիր ու ասա՝ ինչ ես բանակցում, եթե այդ «անկլավները»
իսկապես մտնում են, դու մի րոպե այդ պաշտոնում մնալու իրավունք չունես։ Ե՞րբ ենք առհասարակ
մենք Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիր ունեցել, 30 տարվա մեջ դուք լսե՞լ
եք «անկլավների» մասին»,- ասել է Օսկանյանը՝ հիշեցնելով, նախորդ 30 տարիներին «անկլավների»
կամ ՀՀ տարածքային ամբողջականության հարց չի առաջացել: