26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կադրային ջարդ՝ ադրբեջանական բանակում. պատերազմի՞ է պատրաստվում Բաքուն

Կադրային ջարդ՝ ադրբեջանական բանակում. պատերազմի՞ է պատրաստվում Բաքուն

Կադրային ջարդ է ադրբեջանական բանակում: Մեկը մյուսի հետևից պաշտոնանկ են արվել  Զինված ուժերի ցամաքային զորքերի կորպուսի միանգամից երեք հրամանատար:

Բաքվի, Շամքորի և Բեյլագանի կորպուսի հրամանատարներ Բաբաևը, Աբդուլլաևը և Բարխուդարովը արդեն պահեստազորայիններ են:  Ի՞նչ պատճառով է երկու գեներալ և մեկ գնդապետ հեռացվել բանակից, պաշտոնական որևէ մեկնաբանություն, բնականաբար, չկա:

Մարտունակությունն է բարձրացնում Ադրբեջանը, փոխելով հրամկազմը: Արդյունավետության մասին փորձագետները լռում են, դա հետո կերևա։ Առայժմ փաստն են արձանագրում՝ Ադրբեջանն ինչ- որ բանի է պատրաստվում: Գուցե բանակն է բարելավում, կամ մարտական պատրաստվածությունն է բարձրացնում: Ոչինչ բացառել պետք չէ:

Կադրային այս  ջարդի հեղինակի անունն է հայտնի, նա պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևն է, որն էլ հավակնում է պաշտպանության նախարարի աթոռին:  Ասում են՝ նրա հրամանատարությամբ է ադրբեջանական առաջին զորախումբը մտել Շուշի, հիմա շնորհակալություն հայտնելու ժամանակն է: Բաքվի լրատվամիջոցներն ի դեպ, սրա մասին առաջին անգամ են խոսում ու ներկայացնում իբրև բացահայտում: