16 Հուն
2025
-1.9° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 11–ի ցերեկը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16…+18 աստիճան։