
Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր Սուլեյմանովը ՝ սպանության կասկածանքով
Մոսկվայում ձերբակալվել է ձեռնարկատեր և միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովը:
Գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 2-ի գիշերը։ Նա կասկածվում է մի քանի տարի առաջ կատարված սպանության համար։ Սուլեյմանովի համար շուտով կորոշվի նախնական կալանքի միջոցը․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ծագումով Դաղստանից ձեռնարկատերը համարվում է ժամանակակից Ռուսաստանի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը։ Նա նախկինում դատապարտվել է խարդախության և փողերի լվացման համար, սակայն պահպանել է ազդեցությունն ու իշխանությունը։ Նախկինում նրան վերագրում էին ավիատոմսերի ամրագրման պետական համակարգի՝ «Сирена-Трэвел»-ի վերահսկողությունը։ Նա ազդեցություն ուներ մի շարք կարևոր ոլորտներում՝ տրանսպորտի, ավիացիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների։