16 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հատել ենք գոյաբանական եզրագիծը, ինչից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հատել ենք գոյաբանական եզրագիծը, ինչից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էր. չարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը. Facebook-ի իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ինքն իրեն կդավի, կպառակտի ու կմասնատի, հետո էլ ինքնազինաթափված կմատուցի իրեն նենգաշահ ոսոխին և անհոգ աշխարհին։

Մեր երկրի, նրա մանրիշխանի ու իր բարձրակոչ «ազգային անվտանգության» հանրագումար ուժը հերիքում է ասպատակելու ու «հաղթելու» միմիայն մեկին՝ ինքն իրեն, իր ժողովրդին, Սուրբ եկեղեցուն, իր գոյության բուն իրավունքին անգամ:

Հատել ենք, հայրենակիցներ, գոյաբանական այդ բախտորոշ եզրագիծը, որից այն կողմ խոսքը դառնում է ավելորդ, իսկ ցանկացած ինքնամեծար պատրվակ՝ դարերին ի պահ նախատինք:

Հայաստանի չգոյության մեր այս զազրելի մեղսակցությունը պետք է բացառել:

Հիմա՛, իսպա՛ռ և ամեն գնով»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ