
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իսպանիային
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իսպանիային ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը դեմ արտահայտվելու համար։
«Սիոնիստական-ամերիկյան կոալիցիայի կողմից մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի դեմ ուղղված ռազմական ագրեսիային հակազդելու Իսպանիայի պատասխանատու դիրքորոշումը ցույց է տալիս, որ Արևմուտքում դեռևս գոյություն ունի բարոյականություն, և խղճի ձայնը լսելի է։
Ես շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի իշխանություններին իրենց դիրքորոշման համար», – գրել է նա X-ում։
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը «անհասկանալի» էր անվանել ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած ռազմական գործողության նպատակները՝ ընդգծելով, որ Մադրիդը դեմ է պատերազմին։


