
Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը. ԱԳՆ
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, որոնց հետ կապը կրում է մշտական բնույթ․ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
«Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել Qatar Airways-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։
Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները:
Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, որոնց պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
Qatar Airways ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը»,- գրել է նա։


