
Ստեփանավանի թունելում հոսանք չկա․ վարորդներին հորդորում են լինել զգոն
Այսօր կեսօրին հոսանքազրկվել է Պուշկինի լեռնանցքի՝ Ստեփանավանի, թունելը․ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Նշվում է, որ հոսնաքազրկման պատճառը էլեկտրամատակարարման համակարգի խափանումն է։
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- հորդորում են դեպարտամենից։


