27 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենսի մեծագույն մարտահրավերը՝ հաստատել խաղաղություն Իրանի հետ․ Axios

Վենսի մեծագույն մարտահրավերը՝ հաստատել խաղաղություն Իրանի հետ․ Axios

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է ստանձնել իր կարիերայի ամենակարևոր առաջադրանքը՝ ղեկավարել ԱՄՆ ջանքերը՝ վերջ դնելու Իրանի դեմ պատերազմին, որի մեկնարկից նա ի սկզբանե մտահոգված էր. գրում է Axios-ը։

Վենսն արդեն մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հանդիպել է Պարսից ծոցի դաշնակիցների հետ պատերազմի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար և անուղղակի շփումներ է ունեցել իրանցիների հետ։

Ակնկալվում է, որ նա կլինի ԱՄՆ գլխավոր բանակցողը խաղաղության շուրջ հնարավոր բանակցություններում։

ԱՄՆ-ի և Իսրայելի աղբյուրների համաձայն՝ Վենսը խիստ կասկածամիտ էր Իսրայելի կողմից պատերազմի ընթացքի վերաբերյալ «վարդագույն» գնահատականի նկատմամբ, և կարծում է, որ պատերազմը կշարունակվի ևս մի քանի շաբաթ։

Վենսի խորհրդականները կարծում են, որ Իսրայելում ոմանք փոխնախագահին բավարար չափով ռազմատենչ չեն համարում։ Իսրայելի պաշտոնյաները հերքում են դա։

Սպիտակ տան պաշտոնյաները սկսել են կասկածել, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձում են վարկաբեկել Վենսին երկուշաբթի Նեթանյահուի և Վենսի միջև տեղի ունեցած դժվարին հեռախոսազրույցից հետո։ Հեռախոսազրույցի ընթացքում Վենսը նշել է, որ պատերազմի վերաբերյալ Նեթանյահուի մի քանի կանխատեսումներ չափազանց լավատեսական են եղել, մասնավորապես՝ ռեժիմը տապալելու համար ժողովրդական ապստամբության հեռանկարները։

«Պատերազմից առաջ Բիբին (Նեթանյահուն-Խմբ․) իսկապես համոզել էր նախագահին, որ դա հեշտ կլինի, քանի որ ռեժիմի փոփոխությունը շատ ավելի հավանական է, քան իրականում էր։ Եվ փոխնախագահը հստակ պատկերացում ուներ այդ հայտարարություններից մի քանիսի մասին», – նշել է ամերիկյան աղբյուրը։

Այդուամենայնիվ, Սպիտակ տան պաշտոնյաների խոսքով, Վենսն ավելի գրավիչ զրուցակից է իրանցիների համար, քան Ուիթքոֆն ու Քուշները, որոնք վերահսկել են ձախողված բանակցությունների նախորդ երկու փուլերը։ Մասամբ այդ պատճառներով Ուիթքոֆը Վենսին առաջարկել է որպես գլխավոր բանակցող։

«Եթե իրանցիները չկարողանան համաձայնության գալ Վենսի հետ, նրանք համաձայնության չեն գա ոչ ոքի հետ», – նշել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Իրանցի պաշտոնյաները միջնորդներին հայտնել են, որ բանակցությունների համար նրանք դեռ սպասում են «բարձրագույն ղեկավարության» կանաչ լույսին։ Եթե նման գագաթնաժողով տեղի ունենա, Վենսը կարող է նստել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի դիմաց։ Վարչակազմը նաև քննարկում է ռազմական լուրջ սրացում, եթե դիվանագիտությունը ձախողվի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026