
Սերժ Սարգսյանը դիմում է Բաքվում պահվող հայ գերիներին
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող ռազմագերիներին։
«Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի, ամեն ժամ՝ մտքով ու սրտով, և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք: Ձեր արժանապատիվ կեցվածքը անմարդկային այդ պայմաններում ավելի խոսուն է և հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

