
Վատ է դպրոցական Դավիթի վիճակը․ կալանքը փոխելու պահանջ՝ Աննա Վարդապետյանին
«Մարդը՝ բացարձակ արժեք»․ այս պաստառը 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին աջակցելու եկածների հիմնական ուղերձն էր։ 18-ամյա դպրոցականը առողջական շատ խնդիրներ ունի և նրա կյանքը վտանգված է կալանքի պայմաններում՝ պնդում էին հավաքվածները։
Դատախազության դիմաց հավաքված քաղաքացիները Աննա Վարդապետյանի հետ էին ուզում հանդիպել, պահանջում էին փոխել 18-ամյա Դավիթի խափանման միջոց կալանքը։
Դատախազը չիջավ, չհանդիպեց քաղաքացիներին, իր գրասենյակում չընդունեց նրանց։ Միակ հնարավորությունը, որ տրվեց, դիմում ներկայացնելն էր։


