
Իրանի դեմ պատերազմը համարյա ավարտված է․ Թրամփ
Իրանի դեմ պատերազմը կարող է շուտով ավարտվել․ CBS News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ ամերիկյան բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները նախատեսված ժամկետից արագ։
«Կարծում եմ՝ պատերազմը համարյա ավարտված է․ նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ կապի միջոցներ, ո՛չ ռազմաօդային ուժեր», – ասել է Թրամփը՝ նշելով, որ ռազմական իմաստով Իրանում «ոչինչ չի մնացել»։
Միացյալ Նահանգների նախագահը նաև սպառնացել է Իսլամական Հանրապետությանը և կոչ արել չձեռնարկել որևէ պատասխան գործողություն, քանի որ հակառակ դեպքում դա կլինի «երկրի վերջը»։


