
ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել․ Ղալիբաֆ
ԱՄՆ-ն պետք է ընդունի Իրանի իրավունքները, եթե ցանկանում է համաձայնագիր կնքել․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Պակիստան ժամանելուց հետո։
Իրանական պատվիրակության ղեկավարը լրագրողներին ասել է, որ դրական տրամադրված են Իսլամաբադ եկել՝ չնայած նրան, որ չեն վստահում Միացյալ Նահանգներին։
Ղալիբաֆը նաև մեջբերել է այն հանգամանքը, որ Վաշինգտոնը չի կատարել կողմերի միջև նախորդ բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորությունները՝ սկսելով պատերազմ։
Նշենք, որ այսօր Իսլամաբադում մեկնրկում են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները, պատվիրակություններն արդեն ժամանել են Պակիստան։


