12 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իռլանդիան կբոյկոտի «Եվրատեսիլ 2026»-ը, եթե Իսրայելը մասնակցի մրցույթին

Իռլանդիան կբոյկոտի «Եվրատեսիլ 2026»-ը, եթե Իսրայելը մասնակցի մրցույթին

Իռլանդիայի մասնակցությունը «Եվրատեսիլ 2026»-ին կլինի անհիմն՝ հաշվի առնելով Գազայում շարունակվող սարսափելի մարդկային կորուստները․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Իռլանդական RTÉ հեռարձակող ընկերությանը։

Հեռարձակողը նաև խորապես մտահոգված է Գազայում լրագրողների նպատակային սպանությամբ, տարածք միջազգային լրագրողների մուտքի արգելմամբ և պատանդների ծանր վիճակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի մշակույթի նախարար Էռնեստ Ուրտասունն էր հայտարարել 2026 թվականին երգի մրցույթը բոյկոտելու՝ Իսպանիայի որոշման մասին։

Ռազմագերիներ