13 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բացում է վերափոխման հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բացում է վերափոխման հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար. Պետդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բացում է վերափոխման հնարավորություններ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է և՛ նպաստել այս համաձայնագրի շնորհիվ հնարավոր կայունությանը և բարգավաճմանը, և՛ զգալիորեն օգտվել դրանից․ վրացական Netgazeti թերթին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից։

Նշվում է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Վրաստանի հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելուն։

«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և երկրի քաղաքական մթնոլորտին վերաբերող հարցերի շուրջ։ Մենք նաև քննարկում ենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր հանձնառությունը մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հարցում», – հայտնել են Պետդեպարտամենտից։

Ռազմագերիներ