20 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը դեռ չի կարող տեսաուղերձով հանդես գալ. պարզաբանում է փաստաբանը 

Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը դեռ չի կարող տեսաուղերձով հանդես գալ. պարզաբանում է փաստաբանը 

Մարտի 20-ի դրությամբ քննիչը դեռ որոշում չի կայացրել Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալը թույլ տալու վերաբերյալ. հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը:

ABC Media-ի հետ զրույցում Սամվել Կարապետյանի փաստաբան մեկնաբանեց, թե ինչպես է դատարանը բավարարել միջնորդությունը, որը թույլ է տալիս Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ 

Ներկայացնելով նախապատմությունը` փաստաբանը նշում է, որ Պրոբացիայի ծառայությունը սկզբում չի բավարարել իր միջնորդությունը։

«2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին դիմել էի ՔԿ և Դատախազություն, հետո հայտնվեց այն վարկածը, թե Պրոբացիայի ծառայությունն է թույլ տվել, որ Սամվել Կարապետյանը տեսաուղերձով հանդես գա, ես ինքս գրեցի Պրոբացիայի ծառայությանը, ինձ նման դիրքորոշում Պրոբացիայի ծառայությունից չտվեցին», – ասաց Վարդևանյանը:

Փաստաբանը 2026 թվականի մարտի 13-ի դատական նիստի ընթացքում առաջարկել է մի պահ ընդմիջել դատական նիստը և Ֆեյսբուքի ուղիղ եթերի տրամաբանությամբ նիստը ներկայացնել Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, սակայն քննիչից և դատարանից չի ստացել դրական պատասխան: Հետո է ստացել դատական ակտը, որում դիրքորոշում էր ներկայացրել վերացնել նման սահամանափակումները. «Խոսքի ազատության վրա սահմանափակում տարածված չէ, բայց Կարապետյանի դեպքում հաղորդակցման վրա է սահամանափակում տարածված, բնական է, որ քննիչը պետք է լիներ նման թույլտվություն տվողը կամ դատարանը կարող էր արձանագրել, որ նման սահամանափակում չկա», – հավելեց փաստաբանը:

Վարդևանյանը մարտի 17-ին է ստացել դատական ակտը և ծանոթացել որոշմանը, որում արձանագրված է եղել, որ Սամվել Կարապետյանը չի կարող տեսաուղերձով հանդես գալ՝ առանց քննիչի թույլտվության: Մարտի 18-ին փաստաբանն արդեն միջնորդություն է մուտք արել քննիչին, որ թույլ տա տեսաուղերձ հրապարակել, բայց քննիչը 2026 թվականի մարտի 20-ի դրությամբ դեռ որոշում չի տրամադրել:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ