
Փաշինյանն արգելել է հեռարձակել Ռուբեն Վարդանյանի ուղերձը․ Քրիստինե Վարդանյան
Բաքվից Ռուբեն Վարդանյանին թողել են ուղերձ հղել սեփական ժողովրդին, իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն այն արգելել է հեռարձակել Հանրային հեռուստատեսությամբ․ գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ի՞նչ կարող է անել գործող իշխանությունը գերիների հարցով։
Օրինակ՝ առնվազն չարգելել այդ մասին խոսել բոլորիս հարկերով սնվող Առաջին ալիք֊ով։
Այսօր, Հայաստանի թիվ մեկ հանրային թեման Բաքվում պահվող գերիների հարցն է, որի մասին որևէ անդրադարձ չի արվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ»։