
Բաքվում կեղծ դատավարության շրջանակներում այսօր հարցաքննվել են Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը
Այսօր Բաքվում ընթացող դատական ֆարսի շրջանակներում հարցաքննվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ադրբեջանական մամուլը գրում է, թե «Բակո Սահակյանն ասել է, որ Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել, և այդ զենքերը Ադրբեջանի ուղղությամբ կիրառվել են Հայաստանի տարածքից»:
Ըստ նույն աղբյուրների` Արայիկ Հարությունյանն էլ ասել է, թե « Գյանջայի ռմբակոծության մասին տեղեկությունը ստացել է Հայաստանի գլխավոր շտաբի պետից (Օնիկ Գասպարյան – խմբ.)»:
Դատական ֆարսի հաջորդ նիստը կանցկացվի մարտի 17-ին։