
Այսօր Բաքվում հարցաքննել են Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում հերթական կեղծ դատական նիստի ընթացքում հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գեներալը, հետևելով նախկին նախագահ Բակո Սահակյան օրինակին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում երբևէ չեն եղել «Իսկանդեր», «Տոչկա-Ու» կամ «Սմերչ» հրթիռային համակարգեր։
Նրան հարցրել են 44-օրյա պատերազմի ընթացքում Գանձակի (Գյանջա) թիրախներին հասցված հարվածների մասին։
Մնացականյանը, իբր, հայտարարել է, որ նման հրաման կարող էր տալ Հայաստանի գլխավոր շտաբի պետը։
Հաջորդ «դատական նիստը» նախատեսված է ապրիլի 3-ին։