21 Մար
2025
12.3° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են. Գրիգորյան

Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են. Գրիգորյան

Ադրբեջանի հարձակման հավանականության մասին փաստերն այս պահին բացակայում են․ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը` անդրադառնալով հարցին` արդյոք կա՞ Ադրբեջանի կողմից հարձակման հնարավորություն` հաշվի առնելով նրանց վերջին հաղորդագրությունները։

«Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ փաստերի և ազդակների համախումբն այս պահին բացակայում է, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, և մեր ծառայությունում հետևում են իրավիճակին»,- ասել է նա։

Հարցին` բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, ո՞ր երկրներն են սպառնալիք հանդիսանում Հայաստանի համար, Գրիգորյանը նշել է, որ ՀՀ անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին Գրիգորյանը նշել է, որ ծառայությունն իր մանդատի շրջանակում իր հիմնական գործառույթն է հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել ու ներկայացնել քաղաքական ղեկավարությանը։ Ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա այս տիպի հումանիտար հարցերը նույնպես արտաքին հետախուզության ծառայության աշխատանքի թիրախն են։

«Այլ մանրամասների մասին հարցերը մեր ծառայությանը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ»,- ասել է Գրիգորյանը։

Ռազմագերիներ