31 Մար
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ գերիների վերաբերյալ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ․ Մանե Թանդիլյան

Հայ գերիների վերաբերյալ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ․ Մանե Թանդիլյան

Մարտի 14-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մեր ակցիայի շրջանակներում ուղարկված նամակին ստացել ենք պատասխան Հայաստանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից, առ այն, որ մեր մտահոգությունները և հաղորդագրությունը փոխանցվել են ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ, այդ թվում՝ Քաղաքական և խաղաղաշինության հարցերի դեպարտամենտին, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և ՄԱԿ-ի քարտուղարությանը․ ֆեյսբուքյան էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ի պատասխան՝ մենք հանդիպում ենք խնդրել ՄԱԿ-ի Մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբից՝ քննարկելու մեր բարձրացրած հարցերի ընթացքը։

Հիշեցնեմ, որ մենք պահանջում ենք, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի Մշտական համակարգող հրատապ այցելի Բաքվում գտնվող մեր գերիներին և ներկա գտնվի նրանց նկատմամբ իրականացվող «դատավարություններին», – գրել է Թանդիլյանը։

Ռազմագերիներ