06 Հնս
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Ամերիկայի Հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում

Ռուբեն Վարդանյանի որդին ելույթ կունենա Ամերիկայի Հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի Հայկական Համագումարի 2025թ.-ի գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

Համագումարից հայտնում են, որ երեքշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, Համալսարանական ակումբում Դավիթ Վարդանյանը ելույթ կունենա Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) 2025թ․-ի Գարնանային քարոզչական գագաթնաժողովում։

«Գագաթնաժողովին ընդառաջ և նախագահ Դոնալդ Թրամփին անցյալ շաբաթ ուղարկված նամակում Համագումարն ընդգծել է, որ «իսկական խաղաղության հասնել հնարավոր չէ» քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և հորդորեց նախագահին «օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքը՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռազմագերիներ