04 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության հերթական նիստը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության հերթական նիստը

Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության հերթական նիստը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանին հարցաքննել են։ Սակայն հայտնի չէ՝ նա պատասխանել է հարցերին, թե ոչ։ Նշվում է, որ Վարդանյանին տրամադրել են թարգմանիչ և փաստաբան, ում ինքն է ընտրել:

Բացի այդ, «դատավարության» ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ», պնդում են Բաքվի լրատվամիջոցները:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 8-ին:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026