
Ձեր լռությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանում պահվող հայ գերիների համար. բողոքի ակցիա՝ Ստոկհոլմում
Այսօր Ստոկհոլմում ի պաշտպանություն հայ գերիների բողոքի ակցիա է իրականացվել։
Ակցիայի մասնակիցները տարբեր գրությամբ պաստառներով կոչ են արել երկրի իշխանություններին չլռել, խոսել Ադրբեջանում տեղի ունեցողի մասին․
«Ձեր լռությունը մահվան դատավճիռ է Ադրբեջանում պահվող հայ գերիների համար։
Ժողովրդավարական աշխարհի առաջնորդները շարունակում են համագործակցել այս ժամանակակից Հիտլերի՝ Ալիևի հետ՝ անտեսելով նրա հանցագործությունները՝ ի շահ նավթային գործարքների և խավիարային դիվանագիտության: Ալիևն իսկապես ժամանակակից Հիտլեր է։
Ալիևը ցեղասպանություն է գործում, հասնում ցեղասպանության։ Իսկ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը շարունակում է հանդուրժել այն»,- նշել են ակցիայի մասնակիցները։