07 Հնս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
14.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու. Ռուբեն Վարդանյանի որդի

Նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու. Ռուբեն Վարդանյանի որդի

Global news-ն անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվեղ հայ ռազմաքաղաքական գերիներին, ու գրել, որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայ քրիստոնյա բարերարի՝ Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է, որ ոչ ոք ապահով չէ՝ ընդգծելով, որ իր հայրը դարձել է էթնիկ զտման զոհ։

Ռուբեն Վարդանյանը, ով համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ներկայումս Բաքվում դատվում է 42 մեղադրանքով։

Նրա որդի Դավիթ Վարդանյանի խոսքով՝ Բաքվում տեղի ունեցող դատավարությունը կեղծ բնույթ է կրում, քանի որ ամբողջ դատական գործընթացը ձևական է, և մատնանշում է մի քանի չպարզված իրավական խախտումներ։

Դավիթը քննադատել է նաև միջազգային լրատվամիջոցներին՝ ասելով, որ նրանք աչք են փակում նման դեպքերի վրա։

«Մենք իմացանք հորս կալանավորման մասին սոցիալական ցանցերով՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը միտումնավոր արվեց Ադրբեջանի կառավարության կողմից՝ բոլոր հայ քրիստոնյաներին ցույց տալու համար, որ ոչ ոք ապահով չէ»,-ասել է Դավիթը։

Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է Արցախում՝ 2023 թվականի բռնի տեղահանման ընթացքում:

«Նա լքում էր տարածքը՝ որպես խաղաղ բնակիչ, բայց սահմանային անցակետում ձերբակալվեց։ Այդ օրվանից նրան պահում են որպես քաղաքական այլախոհ», – ասել է Դավիթը։

Չնայած կալանավորմանը՝ Դավիթ Վարդանյանը նշել է, որ հայրը հոգեպես տոկուն է։

«Նա մի քանի անգամ փորձել է ասել, որ չի ցանկանում բողոքել պահման պայմաններից, որպեսզի դա չշեղի ուշադրությունը գործընթացի ապօրինի բնույթից։ Մենք ունենում ենք կարճ հեռախոսազանգեր՝ շաբաթը մեկ-երկու անգամ, բայց ոչ կանոնավոր», — ասել է նա։

Ռազմագերիներ