19 Մայ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի դատարանում Բակո Սահակյանի մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել, Սահակյանը հարցաքննվել է

Բաքվի դատարանում Բակո Սահակյանի մասնակցությամբ տեսանյութ են ցուցադրել, Սահակյանը հարցաքննվել է

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր դատարանում հարցերին է պատասխանել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։

Սահակյանն ասել է, որ 1993 թվականի հունիսից ի վեր եղել է  թիկունքի ծառայությունների շտաբի պետը։ Դատարանում ցուցադրվել է Բակո Սահակյանի մասնակցությամբ տեսանյութ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ցուցադրված տեսաձայնագրությունում Բակո Սահակյանը ճանաչել է իրեն, գեներալ Քրիստափոր Իվանյանին, Սամվել Կարապետյանին, Մովսես Հակոբյանին, Սամվել Բաբայանին, Վիտալի Բալասանյանին, Վաչագան Իշխանյանին և այլոց։

Ռազմագերիներ