
Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց․ Մանե Թանդիլյան
Բաքվի բանտում գտնվող լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց․ սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է բաժանմունքում։
Իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են Ալիևի համար սուրճ դնելով», – գրել է Թանդիլյանը։