
Այսօր Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է
Այսօր Բաքվի բանտում գտնվող, Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։
Այդ առթիվ նրան շնորհավորել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։
«Հպարտություն է քեզ ճանաչելը, քեզ հետ աշխատելը, քեզ հետ ընկերություն անելը: Հպարտություն է լինել քո ժամանակակիցը։ Վստահ եմ՝ իրականացնելու ենք մեր հայրենիքի մասին քո բոլոր նվիրական երազանքները»,– գրել է Առաքելյանը։
Ռուբեն Վարդանյանին շնորհավորել է նաեւ Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով նրա լուսանկարը:
«Սա Ռուբեն Վարդանյանի վերջին (առայժմ) ծննդյան օրն էր Արցախում՝ իր սիրելի Քոլատակում։ Շրջափակումն արդեն մոլեգնում էր ամբողջ ուժով, բայց նա շարունակում էր պայքարել։ Իմ փոքր, բայց ոգևորված թիմի հետ Արցախում։
Մենք կրկին կհանդիպենք։ Բոլորը միասին։ ՄԵր Արցախում»։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանն ապօրինի ձերբակալվել է Հակարիի կամրջից Արցախի հայաթափման օրերին՝ 2023թ.–ի սեպտեմբերի 27–ին։