
Ես մասնակցել եմ 2016 թվականին իրականացված գործողություններին. Լևոն Մնացականյանի հայտարարությունը Բաքվի դատարանում
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը:
Դատարանում ելույթ է ունեցել այսպես կոչված տուժած անձ. նա մեղադրել է հայկական կողմին արգելված զինատեսակներ օգտագործելու համար, սակայն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է «տուժածի» ցուցմունքը:
Նիստի ընթացքում նա հաստատել է իր մասնակցությունը Ապրիլյան պատերազմին՝ նշելով, որ եղել է բանակի հրամանատարը:
Շինծու դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա վաղը: